00:00:00

Օգոստոսի 1-ից շուրջ 10 hազար բուժաշխատողի աշխատավարձը կբարձրանա

14:12, 13 հուլիս 2018

Այս տարվա օգոստոսի 1 ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը մոտ 15%-ով կբարձրանան` տնտեսված 700 մլն դրամի հաշվին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Բյուջետային ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել են հասնել նրան, որ սույն թվականի օգոստոսի մեկից բարձրացնելու ենք պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձը։ Խոսքը մոտ 700 միլիոն դրամի մասին է։ Այս բարձրացումը պետք է շարունակական լինի։ Ուզում եմ միեւնույն ժամանակ կոչ անել մեր բուժաշխատողներին արդարացնել իմ եւ մեր քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ, կանխարգելել հիվանդությունները, թույլ չտալ, որ դրանք զարգանան եւ ավելի խորանան»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր