00:00:00

Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը «ազդել» է նաև Երանոսյանի վրա

03:49, 13 հուլիս 2018

ԱԺ «Ելք»  խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը ցանկացել է իր հետ հաշտվել եւ ներողություն խնդրել: Ըստ Միքայելյանի՝ Երանոսյանը միջնորդ է ուղարկել իր մոտ, ով արժանացել է վերջինիս ճակատագրին: Հիշեցնենք, որ համաժողովրդական շարժման օրերին, երբ հանրապետության ամբողջ տարածքում տեղի էին ունենում բողոքի անհնազանդության գործողություններ, անհնազադություն էր ցուցաբերել նաեւ Երանոսյանը, ով հայհոյել էր Սասուն Միքայելյանին, վերջինս էլ շիշը նետել էր Երանոսյանի վրա: Սասուն Միքայելյանը իշխանություն է դարձել, Երանոսյանը՝ հեռացել համակարգից: Լեւոն Երանոսյանի անունը մամուլում բազմաթիվ աղմկահարույց դեպքերի հետ է կապվում: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, Երանոսյանը բողոքի գործողությունները խեղդելու գործում անփոխարինելի էր: Լրագրողների նկատմամբ բռնությունները եւս կատարվել են նրա ներկայությամբ եւ հրահանգով: Թերեւս հիշեցնենք «Էլեկտրիկ Երեւանի»  օրերը, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Թավշյա հեղափոխությունից հետո, թե ինչու համակարգից հեռացված Երանոսյանը որոշեց հաշտվել Սասուն Միքայելյանի հետ անխոս որեւէ կապ չունի Միքայելյանի թիմի հռչակած սիրո եւ համերաշխության հեղափոխության հետ: Դժվար թե սիրո եւ համերաշխության հեղափոխությունը այդչափ ազդել է նաեւ Երանոսյանի վրա: Չնայած, ինչպես ընդունված է ասել, երկրում իրավիճակ է փոխվել: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր