00:00:00

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային մեղադրել է ՄԱԿ-ի պատժամիջոցները խախտելու մեջ

03:41, 13 հուլիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային մեղադրել է ՄԱԿ-ի պատժամիջոցները խախտելու մեջ։ Այս մասին ասվում է այն փաստաթղթում, որը Վաշինգթոնը ներկայացրել է ՄԱԿ ԱԽ-ի անդամներին, հայտնում է Reuters-ը։ «Մեր տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մայիսի 30-ը Հյուսիսային Կորեայի նավերը ժամանել են երկրի նավահանգիստ առնվազն 89 անգամ ու ամենայն հավանականությամբ նավթամթերք են մատակարարել»,- հայտնել են ԱՄՆ-ին ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների հարցերով հանձնաժողովում։ Դեկտեմբերին Անվտանգության խորհուրդը սահմանափակել է Հյուսիսային Կորեա նավթամթերքների արտահանումը մինչև տարեկան 500 000 բարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր