00:00:00

Լոնդոնը ներկայացրել է Եվրամիությունից դուրս գալու ծրագրի վերջնական տարբերակը

03:18, 13 հուլիս 2018 Աշխարհ

Լոնդոնը ներկայացրել է Եվրամիությունից դուրս գալու ծրագրի վերջնական տարբերակը Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Եվրամիությունից դուրս գալու ծրագրի վերջնական տարբերակը։
Այսպես կոչված «սպիտակ գրքում» պարզաբանվում է, որ կառավարությունը մի կողմից ցանկանում է ԵՄ երկրների հետ սերտ առեւտրային հարաբերություններ պահպանել, իսկ մյուս կողմից՝ այլ երկրների հետ նոր առեւտրային համաձայնագրեր կնքելու հնարավորություն ունենալ, News.am-ի փոխանցմամբ հայտնում է BBC-ն։
Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ այս ծրագրերը համապատասխանում են 2016 թվականի հանրաքվեի արդյունքներին, երբ 51,9 տոկոսը կողմ էր արտահայտվել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուն։
Brexit-ի հարցերով գլխավոր բանակցող Միշել Բարնյեն նշել է, որ Լոնդոնի պլանները պետք է իրատեսական լինեն։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից պետք է դուրս գա 2019 թվականի մարտի 29-ին, որից հետո կարող է սկսվել, այսպես կոչված, անցումային փուլը, որը, ըստ հավանականության, կձգվի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ինչպես Լոնդոնը, այնպես էլ Բրյուսելը հույս ունեն ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններն ավարտել հոկտեմբերին, քանի որ ցանկացած համաձայնագիր պետք է ստանա Մեծ Բրիտանիայի, ԵՄ անդամ 27 երկրների, ինչպես նաեւ Վալոնիայի ու Ֆլանդրիայի խորհրդարանիների հավանությունը։
Բրիտանական առաջարկների հիմնական կետերն են՝
  1. Մեծ Բրիտանիան հանձնառու կմնա ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքին վերաբերող ԵՄ կանոններին։
  2. ԵՄ-ն ու Բրիտանիան կստորագրեն Բրիտանիայի եւ ԵՄ-ի կանոնների ու պահանջների «ընդհանուր ներդաշնակեցման» մասին պայմանագիր, որը թույլ կտա Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի հանրապետության սահմանը բաց պահել։
  3. Մեծ Բրիտանիայի առեւտրի քաղաքականությունը կվարի խորհրդարանը, որը իրավունք կունենա ԵՄ կանոներից շեղումները հավանության արժանացնել։
  4. Բրիտանական տնտեսության ծառայությունների ոլորտը չի հետեւելու ԵՄ բոլոր կանոններին։
  5. Կստեղծվի «ինստիտուցիոնալ կառույց» Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված պայմանագրերի մեկնաբանման համար։
  6. Եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիայում այլեւս իրավազորություն չի ունենա, սակայն բրիտանական դատարանները պարտավոր կլինեն «պատշաճ ուշադրություն» դարձնել ԵՄ իրավակիրառ պրակտիկային:
  7. ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի սահմանները կհամարվեն«միասնական մաքսային տարածք»:
  8. ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ միգրացիան կդադարեցվի։
  9. Կստեղծվեն «շարժման ազատության ընդհանուր պայմաններ», որպեսզի Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները առանց խոչընդոտների կարողանան այցելել միմյանց։
Եվրամիության իշխանությունները ողջունել են բրիտանական առաջարկների հրապարակումը եւ նշել, որ կպատասխանեն դրանց մանրամասն ուսումնասիրությունից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր