00:00:00

Այսօր տեղի ունեցավ «Իմ գունեղ Երևան» խորագրով ցուցահանդեսը

01:57, 13 հուլիս 2018 Մշակույթ

Այսօր «ՀԱՅ-ԱՐՏ» ցուցասրահում տեղի ունեցավ Նոր Նորքի մշակույթի կենտրոնի սաների աշխատանքների ցուցադրությունը։ Ցուցահանդեսի ընթացքում իրենց աշխատանքները ներկայացրին Թինա Փափախչյանի սաները։ Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ իր սաներին ուսուցանում է նկարչություն ու հագուստի մոդելավորում։ «Բոլորը ոգեշնչված աշխատում էին․ ամեն մեկը յուրովի, իր տեսակին համապատասխան գեղեցիկ աշխատանք պատրաստեց։ Բոլոր աշխատանքներն արվել են մշակույթի կենտոնում։ Պետք է նշեմ, որ ցուցահանդեսին պատրաստվել ենք բավական կարճ ժամանակահատվածում՝ մեկ շաբաթում, բայց կային աշխատանքներ, որոնց վրա վաղուց աշխատել էին իմ սաները։ Մտածել էինք, որ եթե առաջիկայում ցուցահանդես լինի, ապա անպայման այդ աշխատանքները կցուցադրվեն։ Քանի որ այս տարի նշվելու է քաղաքամայր Երևանի 2800-ամյակը, առաջիկա ցուցահանդեները, միջոցառումները նվիրված են լինելու մեր սիրելի քաղաքին։ Այնպես որ, պատահական չէր, որ այսօրվա ցուցահանդեսի համար ընտրել էինք «Իմ գունեղ Երևան» խորագիրը», - նշեց Թինա Փափախչյանը։ Նա նշեց՝ այսօրվա ցուցահանդեսին մասնակցում է շուրջ քսան երեխա։ «Իմ խմբում, իհարկե, երեխաներն ավելի շատ են, պարզապես ինչ-ինչ պատճառներով ոմանք չմասնակցեցին ցուցհանդեսին», - նշեց Թինա Փափախչյանը։ Նա նշեց՝ իր ամենափոքրիկ աշակերտը 4 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 27։ Այնպես որ, եթե մարդը սիրում է և ուզում է ստեղծագործել, տարիքային ոչ մի սահմանափակում չպետք է լինի։ «Մենք միշտ ցանկանում ենք հանդես գալ ինչ-որ նորարարական լուծումներով, և այսօր մեր ներկայացրած նորությունն այն էր, որ երեխաները նկարել էին իրենց շապիկների վրա։ Լիահույս եմ, որ առաջիկայում կայանալիք ցուցահանդեսներում էլ ուրիշ կրեատիվ գաղափարներով հանդես կգանք», - նշեց Թինա Փափախչյանը։ Ցուցահանդեսին ներկա էր նաև Նոր նորքի մշակույթի կենտրոնի տնօրեն Ալվինա Հարությունյանը, ով մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ Թինա Փափախչյանը կենտրոնի ամենաերիտասարդ մանկավարժն է․ նա լի է ավյունով ու իր սաներին ամեն անգամ նոր բաներ սովորեցնելու ձգտումով։ «Սա Թինայի սաների երկրորդ ցուցահանդեսն է։ Այստեղ նոր շունչ կա։ Երեխաներն, իսկապես, մեր սպասումներն արդարացրին։ Այստեղ կա անգամ հինգ տարեկան երեխանյի աշխատանք, որն ինձ հաճելիորեն զարմացրեց։ Նորանոր ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում Թինային ու իր սաներին», - եզրափակեց Ալվինա Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր