00:00:00

Սիրիա է ժամանել «Զվարթնոցից» մեկնած ինքնաթիռը՝ սիրիացիների համար նախատեսված 30 տոննա հումանիտար օգնությամբ

02:23, 13 հուլիս 2018

ՌԴ ԱԻՆ-ին պատկանող «Իլ-76» տրանսպորտային ինքնաթիռը Սիրիա է հասցրել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնությունը: Նորություների դաշնային գործակալության հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որը օդ է բարձրացրել Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից, վայրէջք է կատարել սիրիական «Խմեյմիմ» ավիաբազայում: Օդանավով ուղարկվել է հումանիտար արձագանքման հայ-ռուսական կենտրոնի պատրաստած 30 տոննա օգնությունը: Հումանիտար օգնության բեռում ընդգրկվել է ձավարեղեն, բուսայուղ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ: Առաջիկայում օգնությունը կհասցվի Սիրիայի խաղաղ բնակիչներին, որոնք գտնվում են երկրի դժվարհասանելի շրջաններում: Ընդհանուր առմամբ, Հայաստանից ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռներով «Խմեյմիմ» ավիաբազա կհասցվի ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր