00:00:00

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «բլոկչեյն» համակարգի շնորհիվ թափանցիկ կլինի․ Աննա Հակոբյան

01:39, 13 հուլիս 2018

«Բյուրականի» արվեստների ակադեմիայում հուլիսի 12-ին տրվեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության մեկնարկը։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից։ Աննա Հակոբյանի խոսքով, հիմնադրամը կդառնա յուրատեսակ հարթակ տարատեսակ խնդիրների լուծման համար, որոնք տարբեր պատճառներով կառավարության կողմից ամբողջական լուծում չեն ստացել։ Ակնկալվում է, որ հիմնադրամը հովանավորչական աջակցություն կցուցաբերի տարբեր նախագծերի։ Բացի այդ, հիմնադրամը կիրականացնի նաեւ մի քանի սեփական նախագծեր։ Աննա Հակոբյանը խոստացավ, որ հիմնադրամի գործունեությունը եւ ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի թափանցիկ հիմունքներով «բլոկչեյն» համակարգի ներդրման շնորհիվ։ Տվյալ տեխնիկական համակարգը մշակման փուլում է գտնվում, եւ կսկսի գործել մոտ ժամանակներս։ Վարչապետի տիկինը տեղեկացրեց, որ հիմնադրամի հիմնական գործունեությունը կներառի մշակույթի, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտները: Հաստատման ներկայացված նախագծերը կգնահատվեն համապատասխան փորձագետների կողմից։ Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ հիմնադրամի առաջին նախագիծը կիրականացվի արդեն այս տարվա հոկտեմբերին: «Մենք բաց ենք համագործակցության համար»,-ընդգծեց նա: Հակոբյանը նաեւ հայտնեց, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հիմնադրամի ղեկավարությունը կփոխանցվի ՀՀ հաջորդ վարչապետի տիկնոջը: «Իմ քայլը» հիմնադրամը հիմնադրվել է այս տարվա հունիսին: Մոտ ապագայում նախատեսվում է Հոգաբարձուների խորհուրդ ձեւավորել եւ գործադիր տնօրեն ընտրել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր