00:00:00

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն

00:16, 13 հուլիս 2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը  նշանակվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Պետրոսյանը` տեղեկացնելով, որ նշանակումն այսօր է եղել: «Մեկ տարվա ընթացքում լինելու են ընտրություններ. եթե այս ընթացքում տեսնեմ, որ աշխատանքս բավարարում է, անշուշտ, կմասնակցեմ: Ես այս բուհի ուսանող եմ եղել, ուսանողական խորհրդի նախագահ, 2003թ-ից աշխատել է բուհում»,- շեշտեց նա: Կարեն Պետրոսյանն ասաց, որ փորձելու մի շարք կարևորագույն  խնդիրներ  լուծել և  ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը դարձնել մոդել կրթական, բուհական համակարգում  փոփոխությունների  համար: «Առաջին հերթին պետք է լուծել մոտիվացիայի խնդիրը, ուսանողը պետք է ստանա  մասնագիտություն, որով շուկայում հետագայում կարող է մրցունակ լինել: Կան մի շարք հարցեր նաև կոռուպցիոն ռիսկերի հետ կապված: Պետք է աշխատել, փոփոխություններ կատարել, քանի որ  մասնաճյուղ է, հեշտ կլինի փորձառություն կուտակել  կրթական  ընդհանուր միջավայրի փոփոխության համար»,- շեշտեց նա: Անդրադառնալով հարցին՝ կաթողիկոսի հրաժարականի բողոքի ակցիաները դադարեցվում են, Կարեն Պետրոսյանն ասաց, որ ոչ, բայց դրանք աշխատանքին չեն խանգարելու, աշխատանքային ժամերին զբաղվելու է աշխատանքով: «Քանի որ Գերագույն հոգևոր խորհրդաժողով էր եղել, հիմա մենք ստրատեգիա ենք մշակում»,- եզրափակեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր