00:00:00

Մոսկվան հույս ունի՝ առաջիկայում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության հարցերի լայն շրջանակ

00:02, 13 հուլիս 2018

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր Մոսկվայում, ամենշաբաթյա ճեպազրույցների շրջանակներում, անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանն ու ղարաբաղյան հակամարտությանը: Զախարովայի խոսքերով, պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ կողմերն առաջիկա հանդիպումներում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցերի լայն շրջանակ, որի մեջ կներառվի նաեւ դիտորդների խնդիրը: Լրացուցիչ անկախ դիտորդների թիվը պետք է ավելանար, համաձայն 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածության: ՌԴ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ 2 տարի առաջ՝ 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ 2 նախագահները համաձայնել են անկախ միջազգային դիտորդների քանակի ավելացման հարցում՝ հակամարտության գոտում: Բացի այս, հետագա հանդիպումներում ու նաեւ  ՀՀ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ Կրակովում հանդիպման ժամանակ, այս պայմանավորվածությունը կրկնվել է, փոխհամաձայնեցվել, սակայն վերջնական կոնկրետ որոշումներ կողմերը չեն կայացրել: Հիշեցնենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են երեկ՝ Բրյուսելում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր