00:00:00

Յուրի Օգանեսյանի նվաճումներով հպարտանում են ողջ երկիրը. Արմեն Սարգսյանը նրան ՀՀ քաղաքացիություն է շնորհել

22:11, 12 հուլիս 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 12-ին, հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: Այդ առիթով շնորհավորելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել նրա ավանդը միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում, նշելով, որ Յուրի Օգանեսյանի գիտական վաստակով ու նվաճումներով հպարտանում են ողջ երկիրն ու ժողովուրդը: Նախագահ Սարգսյանը եւ Յուրի Օգանեսյանը քննարկել են ռադիոիզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի իրագործման ընթացքը: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաեւ ներդրում ունենալու երիտասարդ գիտնականների կրթության եւ առաջընթացի գործում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր