00:00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ

21:50, 12 հուլիս 2018

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին ասվում է հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո միջնորդների տարածած հայտարարության մեջ: Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ճանաչողական հանդիպում են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հայտարարության մեջ նշվում է, որ դա Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո սա կողմերի միջեւ այս ձեւաչափով առաջին հանդիպումն է: Նախարարները մտքեր են փոխանակել իրավիճակի վերաբերյալ եւ քննարկել են բովանդակալից բանակցություններում հաջորդ մասնակցության համար հաջորդ քայլերը եւ պարամետրերը: Կողմերը քննարկել են հետագա հանդիպումների մի քանի հարց, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հնարավոր միջոցառումներ: Համանախագահները կարեւորել են լարվածության նվազեցման եւ ռազմատենչ հռետորության կանխման կարեւորությունը: Միջնորդները նաեւ հաստատել են իրենց պատրաստակամությունը օգնել կողմերին հակամարտության խաղաղ կարգավորում գտնել  Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ` ուժի չկիրառման կամ սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքներների եւ ինքնորոշման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր