00:00:00

Փաշինյանը հանդիպեց Յունկերի ու Տուսկի հետ

19:16, 12 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին հանդիպումներ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Քննարկմանն ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին: ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ավելի ուշ Փաշինյանը կճաշի Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ, ինչից հետո կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր