00:00:00

Բակո Սահակյանը ՀՅԴ գործիչների հետ քննարկել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր

19:59, 11 հուլիս 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր