00:00:00

ՀՀԿ-ի համար «վիզ» դրածները հանգրվանում են ՔՊ-ում

19:25, 11 հուլիս 2018

Երբեմնի հզոր ու իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են։ Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բազմաթիվ Հանրապետականներ են դիմումներ գրում, դադարեցնելով իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Ի դեպ բացի ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից, կուսակցությունը լքելու դիմումներ են ներկայացնում նաեւ շարքային հանրապետականները։ Դպրոցի տնօրեններ, գյուղապետեր, ընդհուպ մինչեւ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած «արջի ծառայություն» մատուցածները։ Հանրապետական կուսակցության անդամկցությունը դադարեցնելուց հետո վերջիններս քայլ են անում դեպի ԵԼՔ դաշինք, կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՔՊ-ում առանձնակի ուշադրություն չեն դարձնում դիմումատուների անցյալին, ըստ երեւույթին կարեւորելով մարդկային քանակը։ Ի վերջո առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ ՀՀԿ-ի համար «վիզ» դրածները, հիմա նույնը կանեն Նիկոլ Փաշինյանի կուսակցության համար։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր