00:00:00

Արարատ Միրզոյանը հերքում է, թե արգելել է թատերական ներկայացումն իր նմանությամբ տիկնիկի պատճառով

19:14, 11 հուլիս 2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հերքում է, որ արգելել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներից մեկը: Նա անդրադարձել է ֆեյսբուքյան հայտարարություններից մեկին, թե իր նմանությամբ պատրաստված է եղել տիկնիկ, ինչն էլ իրեն դուր չի եկել: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում։ Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին»։ Որպես հետգրություն նա գրել է, որ բոլորովին դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կգնար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր