00:00:00

Աշոտյանը դժգոհ է կառավարության աշխատակազմի գործունեությունից

16:09, 11 հուլիս 2018

Այսօր կառավարության նախաձեռնությամբ և սահմանած օրակարգով հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգային երկու հարցերի ներկայացման համար գլխադասային է ճանաչվել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահն է Արմեն Աշոտյանը։ Նիստի մեկնարկին Աշոտյանը մոտեցավ ամբիոնին և հայտարարեց, որ առավոտյան նախագծերը քննարկելու համար հրավիրվել էր հանձնաժողովի նիստ։ Սակայն կառավարության աշխատակազմը նախագծերը չի ներկայացրել հանձնաժողովին։ «Հարցերը ներկայացնող փոխնախարարները ներկա էին, ի պատիվ իրենց, սակայն չկային քննարկվող հարցերը։ Պարզվում է, որ հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել առնվազն այս երկու նախագծերը Ազգային ժողով։ Եվ այդ երկու հարցերը, որտեղ մեր հանձնաժողովը գլխադասային է, այս պահի դրությամբ ահնձնաժողովում չեն քննարկվել և կարծիք չկա։ Իհարկե, առաջնորդվելով կոնստրուկտիվ գործելաոճով, որոշեց նիստը տեղափոխել առավոտյան ժամը 12։30, որ կարողանա կարծիք հայտնել այդ երկու նախագծի վերաբերյալ։ Տարակուսանքս ուզում եմ դառնա գործողություն և կառավարության մեր գործընկերներին հորդորեմ, որ առհասարակ ԱԺ-ի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը կատարվի պատեհ, ժամանակին ու որակով ու չազդի մեր համատեղ աշխատանքի արդյունավետության վրա», -  հայտարարեց Աշոտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր