00:00:00

Կոտայքի մարզպետն այցելել է Ակունք համայնք

16:05, 11 հուլիս 2018

   Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի և խոշորացված համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ, եղել համայնքների դպրոցներում, ապա այցելել Մշակույթի Տուն և բուժամբուլատորիա։ Այցի հիմնական նպատակը Ակունք համայնքի Նոր գյուղում նշանակված հանրային լսումներն էին։ Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է խմելու և ոռոգման ջրի հարցերը, ճանապարհների խնդիրներն ու գյուղում առկա հրատապ լուծում պահանջող այլ հարցեր: Խոշորացված համայնքի ղեկավարի կողմից վարչական նոր ղեկավարի նշանակման համար գյուղի հանրության կողմից 4 թեկնածություններ առաջադրվեցին, որոնցից յուրաքանչյուրը հանդես եկավ համառոտ կենսագրականով և ծրագրային ելույթով։ Առաջադրված թեկնածություններից Ակունք համայնքի ղեկավարը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կնշանակի վարչական նոր ղեկավարին։ «Սեպտեմբեր ամսին Ակունք համայնքում ունենալու ենք արդեն իսկ վերանորոգված և ջեռուցվող մանկապարտեզ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր