00:00:00

Նախկին ոստիկանապետը՝ շորթման փորձի և «գործ տալու» մասին

15:00, 11 հուլիս 2018

Միաբջիջ մարդ է, ոչ մեկն այս երկրում չի կարող ինձ վարկաբեկել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով 2008-2010 թթ.Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանի՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ուղարկած նամակին։ «Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է, որիցևե օրենքի առջև պատասխան տալու խնդիր ես չունեմ և չեմ ունենալու։ Իմ բոլոր արարքների համար պատասխանտու եմ», -նշեց  նա։ Դիտարկմանը, թե ինչո՞ւ նախկինում չէր բարձրաձայնում այդ մասին, Սարգսյանը նշեց. «Ես մինչև հիմա ուղղակի լուրջ չեմ վերբերվել, իսկ հիմա հասկացա, որ մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն, իսկ ես կորցնելու ոչինչ չունեմ»։ Ա. Սարգսյանը նշեց, որ այդ զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի թաքցրել, այդ թվում՝ իր ունեցած սեփականությունը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=6_TSeGHALw4&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր