00:00:00

Նոր կյանքի գյուղապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին

21:00, 10 հուլիս 2018

Հոկտեմբերի 21-ին Նոր կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության այսօրվա՝ հուլիսի 10-ի հերթական նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում: Ըստ որոշման՝ ՀՀ Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում, սակայն այս տարվա հունիսի 1-ին հրաժարական է ներկայացրել, քանի որ նշանակվել է Արարատի մարզպետ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ին Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները»: Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր