00:00:00

Անհապաղ վերադարձնել թանգարաններին․ մշակույթի նախարարությունը զգուշացնում է

19:29, 10 հուլիս 2018 Մշակույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից՝ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին: Տեղեկացնում ենք, որ չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին: ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր