00:00:00

Նժդեհի արձանը՝ Նժդեհի հրապարակում. բնակիչները կդիմեն Փաշինյանին

18:50, 10 հուլիս 2018

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կառավարության ղեկավարին առաջիկայում բնակիչներից մի քանիսը դիմում են հասցեագրելու, առաջարկելով վարչական շրջանի՝ Գարեգին Նժդեհի հրապարակում տեղադրել Նժդեհի արձանը: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի բնակիչներից Արթուր Մարտիրոսյանը: Նա նշեց, թե Գարեգին Նժդեհի հրապարակում տեղադրված է Սուրեն Սպանդարյանի արձանը: Նշենք, որ Սուրեն Սպանդարյանը հասարակական – քաղաքական գործիչ, գրաքննդատ եւ լրագրող է: «Անկեղծ ասած նման մտադրություն եղել է այն ժամանակ, երբ քննարկվում էր Գարեգին Նժդեհի արձանը հանրապետության Խաչքարերի պուրակում տեղադրելու հարցը: Սակայն կանխազգալով նախկին իշխանությունների արձագանքը, առաջարկությամբ հանդես չեկանք»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը: Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների շրջանում իրականացվում է ստորագրահավաք, դիմում նամակին կցելու համար, որը կուղարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի ավագանուն: Հավելենք, որ Գարեգին Նժդեհի հուշարձանը տեղադրվեց 2016 թվականին՝ Երեւանի Խաչքարերի պուրակում: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր