00:00:00

Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանի հետ

18:00, 10 հուլիս 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել են հոկտեմբեր ամսին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր