00:00:00

Չեմ կարծում՝ Գասպարյանը միջամտի․ Օսիպյանը՝ նախկին ոստիկանապետի եղբոր շուրջ առաջացած աղմուկից

17:23, 10 հուլիս 2018

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր անվան շուրջ առաջացած աղմուկին: Հիշեցնենք, որ Վարդավառի օրը, Կոտայքի մարզում, բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունեցել վեճ ու ծեծկռտուք: Ոստիկանապետը մասնավորապես նշեց․ «Այսօր այն իրավիճակը չէ, որ որեւէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի, այդ թվում՝ ես, որպես ոստիկանապետ, եթե որեւէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»,- ասաց նա։ Լրագրողի հարցին, եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ինչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր