00:00:00

Բագրեւանդի փողոցի եւ Ձորաղբյուր տանող խաչմերուկում երթևեկության կանոնների փոփոխություն կլինի

17:08, 10 հուլիս 2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-իցԵրեւան քաղաքի Բագրեւանդի փողոցի եւ դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բագրեւանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 2-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը եւ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին, իսկ Ձորաղբյուրի ճանապարհի վրա 1-ին գոտին կառանձնացվի միայն դեպի աջ երթեւեկելու համար: Հետիոտնային երթեւեկության բարելավման նպատակով վերոնշյալ խաչմերուկում կկազմակերպվի նաեւ արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր