00:00:00

Հարությունյանը՝ ԿԳՆ-ի կանխակալ մոտեցման մասին (տեսանյութ)

16:28, 10 հուլիս 2018

2018թ.-ի հունիսի 22-ին եւ 23-ին տեղի են ունեցել ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված հանձնաժողովի հարցազրույցները՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար: Ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի մի խումբ դիմորդներից irakanum.am-ը դժգոհություններ է ստացել առ այն, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ թերություններ եւ խախտումներ: Դիմորդների պնդմամբ՝ գիտությամբ զբաղվող անձի մոտիվացիան հնարավոր չէ գնահատել միայն հարցազրույցի միջոցով` այն էլ այդքան կարճատեւ ժամկետում: Նշվում է, որ  հանձնաժողովի աշխատանքը լի է սուբյեկտիվությամբ, քանի որ հանձնաժողովը չի ունեցել հստակ չափորոշիչներ, որոնցով կարող էր գնահատել մոտիվացիան և վերլուծական կարողութունները, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դիմորդները գնահատվել են կամայական սկզբունքով: Դժգոհություն հայտնած երիտասարդները պնդում են, որ հանձնաժողովին օժանդակող խմբում ներգրավված են եղել փոխկապակցված անձինք, որոնք ևս մասնակցել են մրցույթին և ստացել դրական եզրակացություն: «Փաստաթղթերի ներկայացման ժամկետը եղել է շատ կարճ, քանի որ կառավարության որոշումը եղել է հունիսի 1-ին, իսկ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հունիսի 8-ը: Բացի այդ, եղել են ուսանողներ, որոնք ունեցել են գիտական հոդվածներ, սակայն սեղմ ժամկետում չեն կարողացել հասցնել տպագրել դրանք ԲՈՀ-ի հաստատված ցանկում»: Այսօր Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն, անդրադարձավ դիմորդների դժգությանը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=xcCW2ploxBs&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր