00:00:00

Ինչ արժե ժամացույցը, որքան աշխատավարձ է ստանում վարչապետը. ռուս լրագրողի բացահայտումները

04:10, 10 հուլիս 2018

Ռուս  հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը Հայաստանում է:  Հայաստան նա այցելել է երեխաների ու կնոջ հետ միասին, հեղափոխությամբ ոգեւորված: Այցի ընթացքում Ռոմանովը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում մասնակցությամբ ցույցերն ակտիվ լուսաբանել է ռուսական մամուլի համար: Լրագրողը վարչապետի տնից նրա հետ միասին ուղեւորվել է մարզասրահ, այնուհետ կառավարության ղեկավարի մեքենայով շրջել, հասել մինչեւ աշխատավայր: Ճանապարհին հասցրել է իմանալ Ն. Փաշինյանի ժամացույցի ու կոստյումի արժեքը, թե որքան աշխատավարձ է նա ստանում, թե որքանով են նրան խանգարում թիկնապահները, ինչ արժեք ունի վարչապետի հեռախոսն ու տասնյակ այլ հարցեր, որոնք ոչ մի կապ չեն ունեցել քաղաքականության հետ: Մանրամասները՝ Ռոմանովի տեսանյութում: https://www.youtube.com/watch?time_continue=3&v=ATJjcIHEY-M

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր