00:00:00

Ի՞նչ փաստերի է սպասում Փաշինյանը

03:08, 10 հուլիս 2018

«Եթե ցանկացած հետաքննություն հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի: Եթե պետք լինի տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Այսինքն՝ ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ ՀՀ-ում չկա»: Այսօր լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցի,  թե հնարավո՞ր է ԱԱԾ խուզարկություններն ու բացահայտումները հասնեն Սերժ Սարգսյանի բնակարան, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Վերջինիս պատասխանից ակնհայտ է դառնում, որ այս պահին նման գործընթաց նախատեսված չէ: Ավելին՝ Փաշինյանի ձեւակերպմամբ դրանք կլինեն միայն այն պարագայում, երբ փաստեր, օպերատիվ տեղեկություններ լինեն: Թե ինչ բնույթի տեղեկությունների, եւ փաստերի է սպասում Փաշինյանը, չի մանրամասնել: Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը իրական սպառնալիք է եղել Հայաստանի համար, որ Սարգսյանը կեղծել է ընտրությունները, անմիջական մասնակցություն ունեցել մարտյան ողբերգական իրադարձություններին: Ընդդիմադիր Փաշինյանի՝ Սարգսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների շարքը կարելի է երկար թվարկել: Արդյո՞ք այս ամենը օպերատիվ տեղեկություններ չեն: Ի վերջո երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին մեղադրել է, ըստ էության ունեցել  օպերատիվ տեղեկություններ, թե չէ՞: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը խիստ կարեւոր է հանրության համար: Երկրում իրավիճակ է փոխվել, սիրում են պատեհ ու անպատեհ առիթով հայտարարել Փաշինյանն ու իր թինակիցները: Սակայն ակնհայտ է, որ երկրում իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է  փոփոխություն նաեւ իրենց մոտ: Ի դեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարելով կառավարության առաջին նիստը հանձնարարել էր մեկ ամսվա ընթացքում լուծել Սերժ Սարգսյանի բնակարանով ապահովելու հարցը: Կառավարության նիստը տեղի էր ունեցել մայիսի 11-ին: Երկու օրից կլրանա երկու ամիսը, իսկ այդ հանձնարականը չի կատարվել: Սերժ Սարգսյանը շարունակում է ապրել կառավարական ամառանոցում, որտեղ վարչապետ ընտրվելուց հետո տեղակայվեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Հ.Գ. Օպերատիվ տեղեկությունները բացակայում են, փոխարենն առկա է  «հերթապահ» բերման ենթարկվող մյուս Սարգսյանը՝ Սաշիկը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր