Քիչ առաջ տարածվեց տեղեկատվություն այս մասին, որ ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը, ով հանրությանն առավել հայտնի է Գազի Կոլյա անունով: Վերջինս «Տրանսգազի» 20 տարվա տնօրենն էր: Գրիգորյանը «Ճըվճվ» Արոյի աներն է, «Սաքուլիկի» եւ Սերժի պապը: Հասարակությունը ցնցվեց այս տարեսկզբին տեղի ունեցած դժբախտ դեպքից, երբ պետավտոտեսչության երկու երիտասարդ աշխատակիցներ զոհվեցին ավտովթարի հետեւանքով:
Մեղավորը «Ճըվճվ» Արոյի որդի Սարգիսն էր՝ «Սաքուլիկը», ով փախել էր դեպքի վայրից: Լրատվամիջոցներն անընդհատ շոշափում են «Ճըվճվ» Արոյի անունը, այնինչ մարդը մահացել է: Իսկ անընդհատ հասարակական կարգը եւ երթեւեկությունը խախտող Սարգիսը «հովանավորվում» էր միշտ իր միլիոնատեր պապի՝ «Տրանսգազի» 20 տարվա տնօրեն Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանի կողմից:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն ամեն անգամ, երբ թոռը ավտովթարի է ենթարկում մարդկանց, պապը իր փողերով նոր ավտոմեքենա է գնում: Իսկ գազի Կոլյան՝ Գաբրիելյանը, Հայաստանի «գաղտնի» միլիարդատերերից էր: Յուրաքանչյուր մարզում 4–5 գազալցակայան ունի:
Նիկոլայ Գաբրիելյանի մյուս թոռը՝ Սարգիսի եղբայր Սերժը, հետախուզման մեջ էր կողոպուտի եւ խուլիգանության մեղադրանքով: Սերժն ու Սարգիսը անազատության մեջ են: Իսկ Գազի Կոլյան՝ նախնական վարկածով ինքնասպաություն է գործել, այն ատրճանակով, որը իրեն էին նվիրել:
Դժվար է բացատրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ընտանիքների ցավն ու ողբերգությունը: Նրանք կորցրել էին իրենց ընտանիքի անդամներին: Հարազատի կորուստը բառերով նկարագրել հնարավոր չէ:
Անձնական ողբերգությունը չշրջանցեց նաեւ Գաբրիելյանների ընտանիքին: Իսկ մինչ կատարվածը պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, որ Կոլյա Գաբրիելյանը անուն է հնարավոր ամեն ինչ թոռներին ազատելու համար:
Irakanum.am