00:00:00

Փաշինյանի որդին մեկնում է ծառայության (տեսանյութ)

15:01, 09 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնում է ծառայության: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Աշոտ Փաշինյանին ուղեկցում է մայրը՝ Աննա Հակոբյանը, բարեկամները: Նշենք, որ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ որդին ծառայության է մեկնելու Արցախ: «Որոշել եմ ինքնակամ դիմում գրել ու ծառայությունս անցնել Արցախի Հանրապետությունում։ Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին արցախյան հակամարտությունում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, դրա միակ արժանապատիվ ու արդյունավետ ճանապարհը հայկական բանակի, արցախյան բանակի հզորացումն է»,- իր հերթին նշել էր Աշոտ Փաշինյանը։ https://www.facebook.com/newsamarm/videos/1977810042242167/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր