00:00:00

Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

01:59, 08 հուլիս 2018 Մշակույթ

Facebook սոցցնցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, շրջանցելով ներդրող Ուորեն Բաֆեթին, հայտնվել է Bloomberg գործակալության կազմած միլիարդատերերի նոր վարկանշային աղյուսակի առաջատար եռյակում: Ցուկերբերգի կարողությունը կազմել է 81.6 մլրդ դոլար, որով նա հայտնվել է երրորդ հորիզոնականում, իսկ Բաֆեթի կարողությունը կազմում է 81.2 մլրդ դոլար: Ցուկերբերգին իր կարողությունը մեծացնել հաջողվել է Facebook-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ: Ուրբաթ ընկերության բաժնետոմսերը 2.4 տոկոսով գնաճ են գրանցել: Վարկանշային աղյուսակի առաջատարները նախկինի պես Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն է և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որոնց կարողությունները կազմում են 142 և 94.2 մլրդ դոլար՝ համապատասխանաբար: Այսպիսով, առաջատար եռյակում տեղ են գտել բացառապես ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ղեկավարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր