00:00:00

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի կառուցմամբ հետաքրքրված ընկերություններ կան

19:00, 06 մարտ 2018

«Հյուսիս-հարավ միջանցքի» հարավային հատվածի ճանապարհի շինարարության ֆինանսավորմամբ հետաքրքրված մասնավոր ընկերություններ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ըստ նրա` մոտ ապագայում կհայտարարեն նրանց մասին: «Հյուսիս-հարավ ճանապարհն արագ տեմպերով շարունակվում է կառուցվել, 2019-ի վերջին նախատեսում ենք ունենալ մինչև Գյումրի հատվածը: Հիմա նախագծային աշխատանքներն են ընթանում Գյումրի-Բավրա և դեպի հարավային հատված ճանապարհի շարունակության առնչությամբ: Բանակցություններ ենք վարում տարբեր ներդրողների հետ հարավային հատվածում ֆինանսական ներդրումներ կատարելու ուղղությամբ: Մոտ ապագայում կհայտարարենք դրա մասին»,-ասաց  նախարար Մարտիրոսյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր