00:00:00

Հայաստանը պետք է գիտակցի սեփական շահերը. Թ. Պողոսյան

18:55, 06 մարտ 2018

Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններից զենք ձեռք բերելու համար, դրանով կխախտի տարածաշրջանում զինված ուժերի և զենքի հավասարակշռությունըը, ինչը չափազանց վտանգավոր է և ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից: Նման կարծիք այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, զենք ձեռք բերելու համար բավականին լուրջ շուկաներ ունի՝ Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թուրքիան, Իսրայելը և այլն: Իսկ Հայաստանը հնարավորություն չի ունենա այլ երկրներից զենք ձեռք բերելու»,- ասաց նա ՝ հավելելով, որ ԱՄՆ-ը չի գնա նման քայլի և չի խախտի տարածաշրջանի հավասարակշռությունը: Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ի համար ավելի շատ առաջնահերթություն է հայ-թուրքական սահմանի բացումը, որով կթուլանա մեր երկրի կախվածությունն այլ երկրներից: ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն էլ է այն կարծիքին, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումը չի ազդի Հայաստանի վրա: «Չպետք է մեռանալ, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, որը շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում»,- նշեց նա: Թեւան Պողոսյանը նշեց,  որ Հայաստանը պետք է գիտակցի սեփական շահերն ու առաջնորդվի դրանցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր