00:00:00

Մենք բոլոր բախումները հանում ենք դուրս. նախարար

18:57, 06 մարտ 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի մասին և հարակից» օրենքներում հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց այն հարցը, որ Աժ աշխատակազմի ղեկավարը կարող է մասնակցել կառավարության դնռփակ նիստին, սակայն  պատգամավորները չեն կարող մասնակցել: Ապա նա հարցրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, թե ինչու են կոլեգիալ բոլոր մարմինները վարչապետի ենթակայության ներքո անցնում: «Նախ ոչ բոլորն են անցնում վարչապետի ենթակայության ներքո,  բայց որպեսզի լինի ակնհայտ, ասեմ, որ ընդգված քաղաքական  պատասխանատվություն է սա»,-նկատեց նախարարը: Պատգամավորի համոզմամբ՝ խոսքը սուպերվարչապետացման մասին է, ինչին նախարարը չհամաձայնեց: Ըստ նրա՝ սա շատ մեծ պատասխանատվության է տանում: «Դռնփակ նիստերը կամ հարցի վերաբերյալ տեղեկատվություն տալը կառավարության ներքին գործն է, որոշ երկրներում դա հակառակն է, օրինակ՝ Իսրայելու հրաժարական կարող է տալ այդ նախարարը, ով կառավարության դիրքորոշմանը հակառակ տեսակետ է ներկայացրել կամ մանրամասներ է ներկայացրել առանց համաձայնության»,-նշեց Հարությունյանը: «Ելքի» պատգամավորը շարունակեց՝ նշելով, որ նախարարի բերած պատճառները չեն համոզում, որ կառավարության դռնփակ նիստ անցկացնելը հիմնավոր է: Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ կարող է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ «Ելքի» խմբակցության նիստը, եթե տեսախցիկներ լինեին: «Ես չեմ տեսնում որևէ բովանդակային քննարկում այսօր կառավարության նիստին, մենք բոլոր բախումները հանում ենք դուրս, պատկերացնո՞ւմ եք՝ ձեր ֆրակցիայի նիստերն ինչի կվերածվեն, եթե տեսախցիկների տակ լինեք»,-եզրափակեց նախարարը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր