00:00:00

Գյումրիում ցանկանում են խոհարարական դպրոց հիմնել. ծրագիրը ներկայացրել են վարչապետին

18:50, 06 մարտ 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են նաեւ ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը եւ այլք: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերը վարչապետին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու են Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել եւ կարեւորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող եւ անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր