00:00:00

Զարուհի Փոստանջյանը դիմում բողոք է հղել Վրացական փողոցում վերջերս տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

18:33, 06 մարտ 2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմում բողոք է հղել Վրացական փողոցում վերջերս տեղի ունեցած պայթյունի առնչությամբ` տեղեկացրել, որ վնասված շենքը վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք դեռ չի արվել։ «Այսօր 2018 թվականի մարտի 6-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այցելել է Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենք, որտեղ վերջերս տեղի էր ունեցել պայթյուն: Փաստացի, պայթյունից հետո շուրջ երկու շաբաթ անց վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանքներ տեղի չեն ունեցել, չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունը խոստացել էր անմիջապես վերականգնել քանդված շինությունը: Քաղաքացիները իրենց բողոքում նշում են, որ այստեղ այլևս անվտանգ ապրել հնարավոր չէ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պատկան մարմինները անգործություն են ցուցաբերում, որով էլ ոտնահարվում են բնակիչների իրավունքները՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ` պայթյունի հետևանքով տուժած շենքի բնակիչների իրավունքները վերականգնելու համար, միաժամանակ՝ պատկան մարմիններին անգործություն ցուցաբերելու համար ենթարկել պատասխանատվության»։ Դիմում բողոքը հասցեագրվել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քաղաքապետի առաջին տեղակալ  Կամո Արեյանին, Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության  պետ Հրայր Անտոնյանին, Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր