00:00:00

Կանադահայ ջութակահարուհին հաղթող է ճանաչվել Canimex 2018 կանադական երաժշտական մրցույթում

03:56, 04 հուլիս 2018 Մշակույթ

Կանադահայ 20-ամյա ջութակահարուհի Լինետ Իսրայելյանը հաղթել է Canimex 2018 կանադական երաժշտական մրցույթում՝ առաջին տեղը գրավելով 19-30 տարեկանների խմբում: Այս մասին տեղեկացնում է Horizon Weekly-ն՝ նշելով, որ երաժշտական մրցույթն անցկացվել է հուլիսի 1-ին Մոնրեալի Մքգիլ համալսարանում: Երիտասարդ ջութակահարուհին ժյուրիի անդամներից 96 տոկոս միավոր է ստացել, որն ամենաբարձրն է եղել իր տարիքային խմբի մասնակիցների շրջանում: Կանադական երաժշտական մրցույթն իրականացվում է կանադական ազգային կազմակերպության կողմից, որի նպատակն է խրախուսել և աջակցել դասական երաժշտության ոլորտում ստեղծագործող երիտասարդ կանադացի կատարողներին: Առաջին անգամ մրցույթը տեղի է ունեցել 1958-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր