00:00:00

Վարչապետը կարող է զրկվել իր լիազորություններից, եթե...

18:04, 06 մարտ 2018

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են լինելու:  Նոր կարգով՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և 17 նախարարներից։ Վարչապետը կարող է զրկվել իր լիազորություններից, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի։ Հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություներին և վարչապետին ենթակա մարմինների շրջանակը, որտեղ ևս երեք նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարագի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր