00:00:00

Նույն տրամաբանությամբ ԱԺ նիստերը կարող ենք փակել. պատգամավորը՝ նախարարին

18:11, 06 մարտ 2018

«Կառավարություն կառուցվածքի» մասին օրենքում փոփոխություններ լրացումների կատարելու մասին քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեց անդրադառնալ, թե ինչ հիմնավորմամբ են որոշել, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ անցկացվեն վարչապետի ցանկության դեպքում։ Պատգամավորը հորդորեց չասել արդեն ծեծված պատճառաբանությունը, թե ա ժողովրդավարությունից է բխում և բանավեճ ապահովելու միտում ունի. «Նույն տրամաբանությամբ ԱԺ նիստերը կարող ենք փակել», - ասաց նա։ Նախարարն արձագանքեց՝ նախ էական տարբերություն կա օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև, քանի որ օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է: Ամեն դեպքում, նախարարը  կրկնեց, որ դռնփակ նիստերի ժամանակ բանավեճերը հնարավոր կդառնան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր