00:00:00

ԱԱ-2018․ Բելգիան 0։2 հաշվով պարտվելիս հաղթեց Ճապոնիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

04:04, 03 հուլիս 2018 Սպորտ

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Բելգիայի և Ճապոնիայի հավաքականները։ Ռոստովում ընթացող խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղի երկրորդ հատվածը ավելի ակտիվ սկսեցին ճապոնացիները։ Գենկի Հարագուչին և Տակասի Ինուին երկու գնդակի առավելություն տվեցին իրենց հավաքականին։ Սակայն բելգիացիները Յան Վերտոնգենի և Մարուան Ֆելայինիի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Հիմնական ժամանակի վերջին րոպեներին Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Գավաշիման մի քանի անգամ փրկեց իր թիմին։ Հուսալի գործեց նաև Տիբո Կուրտուան։ Ռոբերտո Մարտինեսի թիմին հաղթանակ բերեց Նասեր Շադլիի վերջին վայրկյաններին խփած գնդակը։ Բելգիան քառորդ եզրափակիչում կխաղա Բրազիլիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Մեքսիկային։ ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ Բելգիա - Ճապոնիա՝ 3։2 (տեսանյութ) Յան Վերտոնգեն, 69, Մարուան Ֆելայինի, 74, Նասեր Շադլի, 90+4 - Գենկի Հարագուչին, 48, Տակասի Ինուին, 52 Բելգիա․ Կուրտուա, Կոմպանի, Վերտոնգեն, Ալդերվեյրելդ, Վիտսել, Դե Բրույնե, Մենյե, Կարասկո (Շադլի, 65), Մերտեսն (Ֆելայինի, 65), Ազար, Լուկակու։ Ճապոնիա․ Գավաշիմա, Շոջի, Յոշիդա, Նագատոմո, Սակայի, Հասեբե, Շիբասակի (Հոնդա, 81), Կագավա, Ինուի, Հարագուչի (Յամագուտի, 81), Օսակա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր