00:00:00

Աշխարհի առաջնություն․ ինչ խաղեր են սպասվում այսօր

16:44, 02 հուլիս 2018 Սպորտ

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի կունենա 2 հանդիպում։ Նախ կհանդիպեն Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները։ Խաղի ֆավորիտ համարվում է Բրազիլիայի հավաքականը, սակայն պետք է հաշվի առնել, որ այս առաջնությունում ֆավորտիները հերթով լքում են առաջնությունը։ Մեքսիկայի հավաքականն էլ այս առաջնության առաջին անակնկալի հեղինակն է․ նրանք առաջինը պարտության մատնեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային։ Երկրորդ խաղը Բելգիա – Ճապոնիա հանդիպումն է։ Բելգիան խմբային փուլում բավական լավ հանդես եկավ, այս խաղում էլ ֆավորիտ են համարվում։ Սակայն Ճապոնիան էլ իր հերթին բավական տպավորիչ խաղ է ցույց տալիս։ Այսօրվա երկու խաղերի հաղթողները միմյանց դեմ կմրցեն 1/4-րդ եզրափակչում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր