Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Ռուսաստանի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Իսպանիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Սկզբում Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը ինքնագոլ խփեց, որից հետո Արտյոմ Ձյուբան հավասարեցրեց հաշիվը:
Հետխաղյա 11-մետրանոցներում ռուսները հաղթեցին 4-3 հաշվով:
1/4 եզրափակիչում աշխարհի առաջնությունն ընդունող երկիրը մրցելու է Խորվաթիա-Դանիա զույգի հաղթողի հետ: