00:00:00

Կառավարությունը, հնարավոր է, ժամանակավորապես կասեցնի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը

17:36, 06 մարտ 2018

Կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Ըստ որոշման՝ նախատեսվում է կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը: Նշենք, որ օրենքով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: 4500 դեղամիջոցից 2500-ը բաց է թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնա ազատ վաճառքի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր