00:00:00

Տաճատ Վարդապետյանի մուսան այլևս քաղաքականությունն է

17:22, 06 մարտ 2018

«Եթե իմ գնահատականով է, որ Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է, կուզենամ՝ անթերի ղեկավար տեսնեմ: ՀՀԿ-ն շատ մոտ ապագայում համապատասխան որոշում կկայացնի, և բոլորիս պարզ կլինի։ Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։ Հիշեցնենք, որ նա փոխարինել է Հրայր Թովմասյանին: Դիտարկմանը, թե արդյոք կրկին պատգամավորի մանդատ ստանձնելը չի խանգարի, որպեսզի ինքը զբաղվի բանաստեղծություն գրելով, Վարդապետյանն ասաց, որ ստեղծագործելը պատվերով չի լինում, մուսան հայտնվում է պահի տակ:.«Ես այս պահին ձեռնպահ եմ մնում բանաստեղծություն արտաբերել, որովհետև այլևս նպատակամղված եմ քաղաքական գործունեության և պատրաստվում եմ օրենսդիր մարմնում աշխատանքին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր