00:00:00

Մեսսին գնաց տուն․ Ֆրանսիան հաղթանակ տարավ Արգենտինայի հավաքականի նկատմամբ

00:01, 01 հուլիս 2018 Սպորտ

Ռուսաստանում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում մեկնարկեց 1/8-րդ եզրափակիչը, եւ չափազանց ուշագրավ էր հենց առաջին հանդիպումը։ Մրցեցին Ֆրանսիայի եւ Արգենտինայի հավաքականները։ Խաղի ֆավորիտ ի սկզբանե համարվում էր Ֆրանսիան, չնայած Արգենտինայի հավաքականում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին։ Մեսսին, սակայն, թիմին ոչնչով չկարողացավ օգնել։ Ֆրանսիան վստահ ու գեղեցիկ հաղթանակ տարավ՝ 4։3 հաշվով։ Խաղի հաշիվը բացեցին ֆրանսիացիները՝ 11 մետրանոց հարվածով, սակայն շատ արագ արգենտինացիները հավասարեցրին խաղի հաշիվը, ապա՝ առաջ անցան։ Ֆրանսիայի հավաքականը, սակայն, իրար հետեւից 3 շքեղ գոլերի հեղինակ դարձավ՝ հաղթելով եւ անցնելով հաջորդ փուլ։ Խաղի վերջում արգենտինացիներին հաջողվեց կրճատել հաշիվը՝ հասցնելով  4։3-ի։ Հաջորդ փուլում ֆրանսիացիները կմրցեն Պորտուգալիա-Ուրուգվայ հանդիպման հաղթողի հետ։ Նշենք նաեւ, որ Ֆրանսիա-Արգենտինա հանդիպմանը երկու գնդակի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն։ Մեկական գոլ խփեցին  Անտուան Գրիզմանը եւ Բենջամեն Պավարը։ Արգենտինացիներից աչքի ընկան Անխել Դի Մարիան, Գաբրիել Մերկադոն եւ Ագուերոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր