00:00:00

Հայրապետյանը խուճապի մեջ է. լարված իրավիճակ Հարսնաքարում

15:31, 30 հունիս 2018 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Սեւանի Հարսանքար համալիրում հրավիրել է ակումբի ներկայացուցիչներին: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Հայրապետյանի հրավիրաժ քննարկմանը, սակայն տարբեր ակումբի մարզիչներ որոշել են չներկայանալ, ինչը ենթադրում է, որ քվորումի  բացակայության պատճառով ժողովի ընթացքում քննարկվող հարցերը չեն ըւնդունվի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Հայրապետյանը անձամբ է զանգում եւ մարզիչներին հրահանգում ներկայանալ Հարսանքար, սակայն շատերը մերժում են: Ավելին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ՀՀ Ոստիկանություն,   որ անվտանգություն ապահովեն, եւ մարզիչները բողոքի այլ գործողություններ իրականացնեն: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ  ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, անդրադարձել էր ՀՖՖ-ում տիրող իրավիճակին: Քաղաքացիներից մեկը հարց էր ուղղել վարչապետին: «Ես հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի կունենան այնպիսի ընտրություններ, որ ամեն ինչ ֆուտբոլասերների, Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների սրտով կլինի»,- ասել էր վարչապետը: Հարցին, թե երբ է գալու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հեռանալու ժամանակը, Փաշինյանն արձագանքել էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, եւ որքան տեղյակ եմ, նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրություններ։ Ես հույս ունեմ, որ տեղի կունենան այնպիսի ընտրություններ, որ ամեն ինչ ֆուտբոլասերների, Ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների սրտով կլինի, բայց այդ հարցով պետք է զբաղվեն ՀՖՖ-ում ընդգրկված մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ընտրություններին եւ քվեարկելու են»։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր