00:00:00

Աշխարհի առաջնություն․ լավագություն ռմբարկուները՝ 1/8 եզրափակչին ընդառաջ

15:12, 30 հունիս 2018 Սպորտ

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր՝ հունիսի 30-ին, մեկնարկում է 1/8 եզրափակիչ փուլը։ Կայանալու է 2 հանդիպում։ Օրվա առաջին խաղում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինային։ Երկրորդ խաղում քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը և Ուրուգվայը։ Տեսնենք, թե ովքեր են առաջնության լավագույն ռմբարկուները՝ 1/8 եզրափակչից առաջ։ Այսպիսով, խմբային փուլում յուրաքանչյուր հավաքական 3-ական հանդիպում անցկացրեց եւ այդ հանդիպումների արդյունքում ամենից շատ գնդակի հեղինակ առայժմ դարձել է Անգլիայի հավաքականի առաջատար Հարի Քեյնը՝ 5 գնդակ։ Երկրորդ տեղում 4 գնդակով միանգամից երկու ֆուտբոլիստ է գտնվում՝ Բելգիայի խաղացող Ռոմելու Լուկակուն եւ Պորտուգալիայի հավաքականի աստղ Քրիշտիանու Ռոնալդուն։ 3 գնդակի հեղինակ են դարձել Իսպանիայի հավաքականի առաջատար Դիեգո Կոստան եւ Ռուսաստանից Դենիս Չերնիշովը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր