00:00:00

Դիեգո Մարադոնա. Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն խաղացողը

04:00, 30 հունիս 2018 Սպորտ

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է բրիազլացի Ռոնալդոյի մասին, ով երկու անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն: «Եթե չլինեին վնասվածքները, Ռոնալդոն կդառնար պատմության լավագույն ֆուտբոլիստը: Երբ նրա բախտը չբերեց և Հռոմում բրազիլացին վնասվածք ստացավ, դա հարված եղավ բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ հարվածել են գնդակին: Երբ տեսա նրա դեմքը, ասացի. «Ոչ, Աստված, մի զրկի մեզ հնարավորությունից հետևելու մեծագույն ֆուտբոլիստի խաղին»: Ռոնալդոն շատ լավ տղա է, ոչինչ չի փոխվել մեր առաջին հանդիպումից հետո: Երբ նրան մոտակայքում եմ տեսնում, բղավում եմ «Ռոնի», իսկ նա՝ «Դիեգո»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր