Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր մեկնարկում են խմբային փուլի երրորդ՝ վերջին հանդիպումները։ Սակայն մինչ այդ հասկանանք, թե ինչ իրավիճակ է խմբերում երկրորդ տուրից հետո։
Նախօրեին տեղի ունեցան G խմբի Անգլիա-Պանամա եւ H խմբի Ճապոնիա-Սենեգալ եւ Լեհաստան-Կոլումբիա հանդիպումները։
Անգլիա-Պանամա հանդիպումը բացառիկ էր՝ Անգլիան 6 գնդակ ուղարկեց Պանամայի դարպասը, խաղն ավարտվեց 6։1 հաշվով։ Խաղի ժամանակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի առաջատար Կեյնը, ով այժմ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը՝ 5 գնդակով։ Այսպիսով, անգլիացիները 6 միավորով անցան 1-/ եզրափակիչ, թեեւ դեռ երրորդ տուրի խաղին պետք է մասնակցեն։
Ճապոնիա-Սենեգալ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։ Լեհերը ցավալի պարտություն կրեցին Կոլումբիայի հավաքականից 0։3 հաշվով՝ այսպիսով դուրս մնալով հետագա պայքարից։
Ռուսաստանում ընթացող առաջնությունում այսօր՝ հունիսի 25-ին, խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն A խմբում ընդգրկված Ուրուգվայն ու Ռուսաստանը եւ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան։
B խմբում կմրցեն Իրանն ու Պորտուգալիան և Իսպանիան ու Մարոկկոն։
Ուրուգվայի եւ Ռուսաստանի դիմակայությունում ֆավորիտ են ռուսները:
Սաուդյան Արաբիա - Եգիպտոս խաղում առավելություն է տրվում Եգիպտոսին:
Պորտուգալիայի հաղթանակի հնարավորությունը Իրանի հավաքականի նկատմամբ բավականին բարձր է։
Իսպանիա - Մարոկկո խաղում ֆավորիտն են իսպանացիները։
Նշենք, որ թե Իսպանիայի, թե Պոտուգալիայի հավաքականները ունեն 4-ական միավոր եւ նրանցից ոչ ոք այսօր պարտվելու իրավունք չունի։ Իսկ ահա Ռուսաստանի հավաքականն արդեն ապահովել է իր տեղը 1/8-րդ եզրափակչում։