00:00:00

Ռոմելու Լուկակուն կրկնեց Դիեգո Մարադոնայի նվաճումը

00:25, 24 հունիս 2018 Սպորտ

Բելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն Թունիսի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (5։2) խփած երկու գոլերի շնորհիվ կրկնեց արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի նվաճումը։ Լուկակուն աշխարհի առաջնության առաջին երկու հանդիպումներում դարձավ երկուական գոլի հեղինակ։ Մարադոնան այդպիսի արդյունավետություն էր ցուցադրել 1986թ․ աշխարհի առաջնությունում։ Լուկակուն երկու գոլ էր խփել նաեւ Պանամային հավաքականի դեմ խաղում, բելգիացիները հաղթել էին 3։0 հաշվով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր