00:00:00

Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

10:20, 22 հունիս 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,– գրել է նա Facebook-ի իր էջում: Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։ Վահան Կոստանյանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից է եւ ակտիվ մասնակցել է ակադեմիական տարկետման պահպանմանն ուղղված ակցիաներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր